Լրահոս
Քաղաքական
22:40
18.02.23
239

Մտահոգիչ է հատկապես մանկահասակ երեխաների ճակատագիրը. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրել է․ 

«Այսօր գրեթե ողջ օրս անցկացրի դրսում հայտնված բնակիչների հետ։

Ինձ համար մտահոգիչ է հատկապես մանկահասակ երեխաների ճակատագիրը։ Նրանցից մեկը այդ պահին ջերմում էր։

Նշեմ նաև, որ ոստիկանները չկատարեցին իրենց խոստումը․ բնակիչները չկարողացան տեղադրել երկրորդ վրանը։

Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ այս պահին մեր հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները բազում են, բայց ուզում եմ, որ չմոռանանք այս մարդկանց մասին, պարբերաբար այցելենք և աջակցենք մեր հնարավորությունների չափով»։