Լրահոս
Հասարակական
16:07
17.02.23
99

«Մրի մեջ ենք, կեղտի մեջ ապրում ենք». դրսում են մնացել ՊՆ նախկին շենքում ապաստանած մարդիկ

Երկրորդ օրն է՝ դրսում են պաշտպանության նախարարության նախկին շենքում ապաստանածները: Ընտանիքները գիշերն անցկացրել են հենց շենքի բակում: Երեխաները քնել են սառը քարերին՝ գորգերի մեջ փաթաթված: Մեր նկարահանման պահին բնակիչներից մի քանիսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Շենքում բնակվում էին Արցախից տեղահանվածներ, տարբեր պատճառներով տունը կորցրած, սոցիալապես անապահով մարդիկ: 

Երեկ առավոտյան ոստիկանական գնդեր են գնացել ու սկսել մարդկանց ուժով հանել իրենց կացարաններից: