Լրահոս
Քաղաքական
22:30
08.06.22
213

Մուտքն արգելված է ընդդիմության համար. պատգամավորները զեկույց կպատրաստեն՝ Եվրոպայի խորհրդի համար

Հայաստանում եվրոպական կառույցները ներկայացնող պաշտոնյաների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորները նամակ են պատրաստում, որը կուղարկեն եվրոպական մի շարք կառույցներ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դժգոհ են ընդդիմության նկատմամբ եվրապաշտոնյաների, իրենց գնահատմամբ, խիստ կողմնակալ վերաբերմունքից:

Եվրոպայի խորհրդի՝ այսօր Երևանում կազմակերպած խորհրդաժողովին ընդդիմադիր պատգամավորները չեն հրավիրվել: Դիմադրության շարժման սկսվելուց հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում ակցկացվող միջոցառմանը չեն հրավիրում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին: