Լրահոս
Աշխարհ
23:41
29.09.24
888

Մոսկվա-Սամարա չվերթի ժամանակ ուղևորը մահացել է

Img default alt hy

Մոսկվա-Սամարա չվերթի ժամանակ ուղևորը մահացել է, հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Աղբյուրի համաձայն, 44-ամյա ուղևորը Վնուկովոյից մեկնել է կնոջ, որդու և թոռան հետ։

«Նրա ինքնազգացողությունը վատացել է դեռ օդանավակայանում, բայց նրան օգնություն են ցույց տվել: Թռիչքի ժամանակ ուղևորը կրկին վատացել է»,- ասել է աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուլյանովսկում, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։ Նախնական տեղեկություններով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։