Լրահոս
Միջազգային
12:45
05.06.25
170

Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել աղքատությունը․ ընդդիմություն

Img default alt hy

Մոլդովայի իշխանությունները փորձում են արդարացնել իրենց քաղաքացիների աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես չափից ավելի խնայողություն՝ իրենց տնտեսական քաղաքականության ձախողումն ընդունելու փոխարեն, ասել է «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Շանս» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն։ Ավելի վաղ Մոլդովայի վիճակագրության ազգային բյուրոն ներկայացրել էր տվյալներ, ըստ որոնց՝ հանրապետությունում բացարձակ աղքատության մակարդակը վերջին երեք տարում գերազանցել է 30%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ռադու Մարիանը որոշեց, որ խնդիրը ոչ թե խղճուկ աշխատավարձերի և թոշակների մեջ է, այլ նրանում, որ վիճակագրությունը «ճիշտ չի հաշվարկում աղքատությունը»: Նրա տրամաբանությամբ, եթե գոյատևում ես օգնությունով, ավելի քիչ ուտում և ավելորդ ոչինչ չես գնում, պարզապես խնայող ես, ոչ աղքատ: Նրանց համար ավելի հեշտ է վերաշարադրել բանաձևերը, քան ընդունել, որ Մոլդովայում միլիոնավոր մարդիկ աղքատության շեմից ցածր են իրենց կուսակցության ձախողված քաղաքականության պատճառով»,- գրել է Լունգուն իր Telegram ալիքում։

Քաղաքական գործիչը նշում է, որ իշխանությունների նման դիրքորոշումը վկայում է ժողովրդի ծաղրի մասին։ «Երբ մարդիկ կոպեկներ են հաշվում հաց գնելու համար, իսկ երեխաները դպրոց են գնում դատարկ նախաճաշերով, իշխանություններն ասում են, որ սա աղքատություն չէ, այլ «խնայողություն» է։ Ժողովուրդը վիճակագրություն չէ։ Ժողովուրդը Excel-ի աղյուսակ չէ։ 

Իշխանություններն ապրում են մեր հաշվին և ծիծաղում են հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու երեսին՝ աղքատությունն անվանելով «խնայողություն»։ 2022 թվականին երկրում գնաճը հասել է ռեկորդային 30,2 տոկոսի 2023 թվականի վերջին իշխանություններին հաջողվել է վերահսկել իրավիճակը, իսկ 2024 թվականի դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 7 տոկոս։

Սակայն 2025 թվականին Էներգառեսուրսների թանկացման ֆոնին տնտեսությունը կրկին հայտնվել է ճգնաժամային իրավիճակում ։