Լրահոս
Աշխարհ
00:00
01.05.23
205

Միշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ (տեսանյութ)

Img default alt hy

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բարսելոնայում լեգենդար ռոք երաժիշտ Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ՝ անակնկալի բերելով Սփինգսթենի երկրպագուներին:

Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, տիկին Օբաման բեմ է բարձրացել Սփինգսթենի կնոջ՝ Պատի Շիալֆայի և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կնոջ՝ Քեյթ Քեփշոուի հետ:

Պարբերականը մանրամասնում է, որ նախկին առաջին տիկինը բեմում դափ է նվագել Glory Days հիթի կատարման ժամանակ:

«Դա վերջին բանն էր, որ ինչ-որ մեկը ակնկալում էր՝ տեսնել Միշելին այնտեղ: Ինչպիսի անակնկալ: Բազում տաղանդներով կին. ամբոխը խելագարվեց», - տպավորություններով կիսվել է երկրպագուներից մեկը։

Օբամաները տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են Սփրինգսթինի և նրա կնոջ հետ:
Bruce Springsteen's fans were astonished to find that former US First Lady Michelle Obama had jetted all the way to Barcelona for a surprise stint as The Boss's backing singer

The Obamas have been close friends with Bruce Springsteen and his wife for years