Լրահոս
Արցախ
13:20
30.04.23
299

Միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին․ Արայիկ Հարությունյան

Img default alt hy

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:

Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:

Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով.

https://bit.ly/3Nt1RN8 »։