Լրահոս
Քաղաքական
22:00
28.11.24
205

Մի՛ պզզցրեք, ստեով վարչապետն ա անցնում. զայրացրել են նորից Փաշինյանին

Հայաստանի վարչապետը մի վտանգավոր պզզոցից է փրկվել: Այդ փորձանքը Փաշինյանին պատահել է անցած շաբաթ՝ մարզային այցերից մեկի ժամանակ: Ու քանի որ այս փորձությունն էլ է հաղթահարել, պայքարի մի նոր էջ է բացում: 

Մայթերը զավթած «Լվա ինքդ» ծառայությունն է վարչապետի թիրախում ու նաև այն մարզպետները, որոնք փորձում են վարչապետի ուղեղը, այսպես ասած, լվալ: