Լրահոս
Քաղաքական
13:45
28.02.23
71

Մի չարչարվեք գերիների հարցով. ԱԱԾ փոխտնօրենը խորհուրդ է տալիս Ազգային ժողովում

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն այսօր խորհրդարանում կոչ է արել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին գերիների հարցով չչարչարվել:

Ըստ Սիմոնյանի՝ ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, չնայած իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին, վերջին հանդիպումը երեկ է եղել. 80-ից ավելի մարդկանց հետ է հանդիպել Աբազյանը: