Լրահոս
Սպորտ
10:00
04.05.23
135

Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Լիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, այս որոշման մասին ակումբին հայտնել է մեկ ամիս առաջ։

Ինչպես ավելացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացու այս որոշման հիմնական պատճառները Չեմպիոնների լիգայից դուրս մնալն է, ինչպես նաև այն, որ ՊՍԺ-ն ապագայի համար կայուն սպորտային նախագիծ չունի։

ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել է Մեսսիին՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Հաղորդվում էր, որ ակումբը Լեոյին թույլ է տվել հեռանալ միայն «Լորյանի» հետ խաղում հաղթանակի հասնելու կամ ոչ-ոքիի դեպքում, սակայն փարիզյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով։