Լրահոս
Սպորտ
23:15
14.02.23
193

Մեսսին աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստն է. Ուպամեկանո

Img default alt hy

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Եթե խաղի ժամանակ մի վայրկյան հայացքդ հեռացնես Մեսսիից, անմիջապես կզղջաս դրա համար։ Նա աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստն է, ով միշտ սովորում է։ Երբեմն Մեսսին բացվում է աննկատ, իսկ երբ գտնում ես նրան, նա արդեն այլ տեղում է լինում»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

ՊՍԺ-Բավարիա հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00.00-ին։