Լրահոս
Սպորտ
09:45
10.05.23
160

Մեսսիի հայրը խոսել է որդու ապագայի մասին

Img default alt hy

Խորխե Մեսսին` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը, խոսել է հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Բացարձակապես ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություն չկա հաջորդ տարվա համար։ Երբ մրցաշրջանն ավարտվի, ժամանակն է լինելու վերլուծել ու տեսնել, թե ինչ կա, հետո որոշում կայացնել։

Միշտ խոսակցություններ կան, և շատերն օգտագործում են Լիոնելի անունը՝ համբավ ձեռք բերելու համար, բայց կա միայն մեկ ճշմարտություն, և մենք կարող ենք ձեզ վստահեցնել, որ ոչ ոքի հետ պայմանավորվածություն չկա։ Ոչ բանավոր, ոչ ստորագրված, ոչ համաձայնեցված, և ոչինչ չի լինի մինչև մրցաշրջանի ավարտը»,- սոցցանցերում գրել է Մեսսի ավագը։

Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, փոխանցում է ArmSport.am-ը։