Լրահոս
Հասարակական
19:00
12.12.24
902

Մերկասառույցի պատճառով «Opel»-ը հայտնվել է դաշտում․ չմշակված ճանապարհը հասնում է մի քանի կմ-ի

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։