Լրահոս
Հասարակական
16:13
27.11.24
196

Մերկասառույց, ձյան մեջ թաղված բեռնատարներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

 

1 օրում 1 ամսվա նորմայի չափ տեղումներ են եկել Արագածոտնի, Լոռիի և Արարատի առանձին հատվածներում՝ ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի: Հանրապետությունում տեղացած ձյունը արդեն դժվարանցանելի է դարձրել մի շարք ճանապարհներ: Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել: «Հայլուր»-ի նկարահանող խումբը նույնպես Երևան-Վանաձոր ճանապարհին՝ Ապարանի հատվածում ձյան մեջ թաղված բեռնատարներ է տեսել: