Լրահոս
Տարածաշրջան
22:30
20.02.23
1 314

Մեկ ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայում

Img default alt hy

Աղետների օգնության վարչությունը (AFAD) հաղորդել է Թուրքիայի Հաթայ նահանգում տեղական ժամանակով ժամը 20.07-ին երկրորդ երկրաշարժի մասին՝ 5.8 մագնիտուդով։

Երկուշաբթի երեկոյան իշխանությունները հայտնել են նահանգում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ CNN Türk-ի թղթակիցը հայտնել է շոշափելի ցնցումների և ավերածությունների մասին։ Երկուշաբթի օրը նահանգ է այցելել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Տեղական ժամանակով ժամը 20:07-ին Թուրքիայի Հաթայ նահանգում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է Սամանդաղ շրջանում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են վարչությունից։