-
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սիրիահայության հետ է. Վեհափառ Հայրապետն այցելէլ է Հալեպ․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։
«Սուրիոյ մէջ տեղի ունեցած աղէտալի երկրաշարժէն ետք, Հինգշաբթի, 16 Փետրուար 2023-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետ, հովուապետական զօրակցական այցելութեամբ, շքախումբով ժամանեց Հալէպ, գօտեպնդելու սուրիահայութիւնը և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը յայտնելու անոր:
Ս. Աստուածածին եկեղեցւոյ ղօղանջին ներքոյ, Նորին Սրբութիւնը դիմաւորուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեանի, Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի Տ. Պետրոս Արք. Միրիաթեանի, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի դոկտ. Յարութիւն Սելիմեանի, Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական-հիւպատոս Բաբգէն Պատալեանի, ՀՀ մարդասիրական առաքելութեան խումբի պատասխանատուին, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեանի, Ազգային Երեսփոխանական Ժողովի և Ազգային Վարչութեան անդամներուն, հալէպահայ երեք կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն, հալէպահայ մշակութային, մարզական և բարեսիրական միութիւններու՝ Համազգայինի, ՀՄԸՄ-ի, ՍՕ Խաչի, ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, Նոր Սերունդ, Կրթասիրաց, Ազգային Մշկթ., Գերմանիկ Վասպուրական Մշկթ. միութեանց, կրթական հաստատութիւններու ներկայացուցիչներուն, եկեղեցիներու թաղական խորհուրդներուն, դպրաց դասերուն, ՍԵՄ-ի, Սուրիոյ Պատանեկան Միութեան անդամներուն, ՀՄԸՄ-ի տարազաւոր սկաուտներուն և հաւատացեալ ժողովուրդին կողմէ:
Վեհափառ Հայրապետի շքախումբին մաս կը կազմէին «Կիլիկիա» Մատենադարանի տնօրէն և Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան, Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեան, Լիբանանի ՀՅԴ Կ․Կոմիտէի ներկայացուցիչ և Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Յակոբ Բագրատունի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգ. Կեդրոնական Վարչութեան աւագ ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան։
Եկեղեցւոյ մուտքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւն, Համազգայինի «Սարդարապատ» պարախումբի պարմանուհիներուն տարազաւոր ներկայութեամբ, ապա Վեհափառ Հայրապետը թափօրով և դպրաց դասի «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ մուտք գործեց Ս. Աստուածածին եկեղեցի, ուր հանդիսապետեց Սրբ. Վարդանանց Զօրավարաց տօնին նուիրուած Սուրբ և Անմահ Պատարագին, հոծ հաւատացեալներու ներկայութեան։ Պատարագը մատուցեց Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան։
Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Եպս. Աշգարեան հոգևորանակաց դասուն, Ազգ. Իշխանութեան, միութիւններուն և հալէպահայութեան անունով ողջունեց վեհափառ հայրապետը և փառք տուաւ Աստուծոյ, որ երկրաշարժէն փրկուած հալէպահայութիւնը արժանի դարձաւ հայրապետին զօրակցական այցելութեան:
Արամ Ա. Կաթողիկոս ժողովուրդին ուղղեց իր հայրապետական պատգամը, ըսելով. «Եկած եմ Հալէպ ձեր ցաւը բաժնելու, ձեր մտահոգութիւնը իմանալու և երկրաշարժին յառաջացուցած վնասներուն աւելի մօտէն տեղեակ դառնալու»: Ապա աւելցնելով ըսաւ. «Հրաշք է մեր գոյութիւնը այսօր, փոքր ազգ եղանք, սակայն Աստուծոյ դառնալով, Աստուծոյ ներկայութեամբ մեր կեանքը հզօրացնելով գոյատևեցինք․ այսօր մեր ժողովուրդը տագնապի մէջ է փաստօրէն ամէն տեղ, Հայաստանի մէջ, Ղարաբաղի մէջ, Լիբանանի մէջ, Սուրիոյ մէջ և ամէնուր։ Տագնապին ձևը, տարողութիւնը տարբեր է, սակայն ըստ էութեան մեր ազգը տագնապներով շրջապատուած է, տագնապներով լեցուն է մեր կեանքը: Այս պայմաններուն մէջ մենք պէտք չէ յուսահատինք, այլ մեր հաւատքով հզօրացած պէտք է դառնանք Աստուծոյ, միշտ ըսելով. «Դուն ես, Աստուած, մեր կեանքի հզօրութեան աղբիւրը»»։
Արամ Ա. Կաթողիկոս հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր թեմերով, կառոյցներով, մարմիններով, իր բոլոր կարելիութիւններով ձեզի հետ է սիրելի ժողովուրդ հայոց, Սուրիոյ տարածքին հաստատուած մեր ժողովուրդի զաւակներուն հետ։ Կը ցաւիմ որ մենք վնասներ, մահեր ունեցանք այստեղ, նաև նախկին Կիլիկիան աշխարհի մեր քաղաքներուն մէջ՝ Մալաթիա, Մարաշ, Իսկէնտերուն, ... այս բոլորը կը յիշենք այսօր, որ Աստուած իր երկնքի թագաւորութեան մէջ ընդունի հոգիները զոհերուն, շուտափոյթ ապաքինում պարգևէ բոլոր հիւանդներուն, վիրաւորներուն։ Տակաւին վիրաւոր են մեր ժողովուրդի զաւակները, գիտեմ, յառաջիկայ ժամերուն աւելի մօտէն ամբողջական կերպով պիտի իմանամ թէ ի՞նչ են կարիքները, մտահոգութիւնները մեր ժողովուրդի զաւակներուն և մեր կարելին, գերագոյնը պիտի կատարենք, որպէսզի ձեր ցաւերը բուժուին, ձեր մտահոգութիւնները վերանան, որպէսզի կարենանք ՄԻԱՍՆԱԲԱՐ ծառայել մեր ժողովուրդի զաւակներուն»:
Վարդանանց տօնը յիշատակելով, Վեհափառ Հայրապետը յայտնեց, թէ հայ ժողովուրդը Ղևոնդներ ու Վարդաններ տուաւ, որոնք վասն հաւատոյ ու վասն հայրենեաց գիտակցօրէն ու հաւատքով Աւարայր գացին և իրենց արիւնը թափեցին։ Հետևաբար, մեր կեանքի տագնապներուն ու չարիքներուն դիմաց պէտք չէ ընկճուինք։
Նորին Սրբութիւնը եզրափակելով ըսաւ. «Այս պահուն, այս սրբազան խորանէն ես կոչ կ՚ուղղեմ մեր ժողովուրդի զաւակներուն ամէն տեղ, մեզի համար սրբազան պարտաւորութիւն է օգնել Սուրիոյ հայերուն և մասնաւորաբար Հալէպի հայերուն, տանք ինչ որ կրնանք և մասնակից դառնանք Սուրիոյ հայութեան վերականգնումին»:
Պատարագէն ետք, Վեհափառ Հայրապետը լրատուամիջոցներուն դիմաց կոչ ուղղեց միջազգային ընտանիքին՝ չեղեալ համարելու Սուրիոյ վրայ սահմանուած պատժամիջոցները և փութալու աղէտահար ժողովուրդի օգնութեան։
Աւարտին, եկեղեցւոյ ներքնասրահէն ներս ժողովրդային աջահամբոյր տեղի ունեցաւ։
Արամ Կաթողիկոս այս առիթով շնորհաւորեց Մակար Եպս. Աշգարեանը՝ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ ընտրուելուն առիթով և գնահատեց ընտրութեան առաջին իսկ օրէն իր բերած ծառայութիւնը, յատկապէս աղէտալի երկրաշարժի օրերուն, երբ ժողովուրդի զաւակներուն կողքին կենալով գօտեպնդեց զանոնք: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նաև Սուրիոյ պատերազմի տարիներուն Բերիոյ Հայոց Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի ծառայութեան: Նորին Սրբութիւնը գնահատեց Ազգ. Երեսփոխանական Ժողովը, Ազգ. Վարչութիւնը, Կրօնական Ժողովը և բոլոր կազմակերպութիւններուն և միութիւններուն ազգանուէր գործունէութիւնը, յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը և հրաւիրեց բոլորը յառաջիկայ օրերուն միասնաբար աշխատելու՝ հալէպահայութեան կեանքը վերականգնելու ի խնդիր:
Ժողովուրդի զաւակները միասնաբար երգեցին «Ի Վեհ Բարձանց»-ը, «Թէ Հայրենեաց»-ը և «Կիլիկիա» մաղթերգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
-
23:20
12.07.26
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
Կարդալ ավելին
-
20:55
12.07.26
Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ կան վիրավորներ
Կարդալ ավելին
-
20:30
12.07.26
Երևանում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է
Կարդալ ավելին
-
19:32
12.07.26
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
Կարդալ ավելին