Լրահոս
Աշխարհ
12:20
08.06.22
131

Մեծ Բրիտանիայում կինը նշանվել է սիրելիի հետ նրա թաղման ժամանակ

Img default alt hy

28-ամյա բրիտանուհին որոշել է հավատարիմ մնալ սիրելիին և նրա հետ նշանվել է նրա թաղման ժամանակ, գրել է Metro-ն։

Բրիտանուհին սիրելիի հետ ծանոթացել էր ընկերների մոտ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Աղջկա սիրեցյալը խոստովանել էր, որ ունի իմունային անբավարարություն։ Բժիշկները տեղեկացրել էին, որ նա ապաքինվելու շանս չունի։ 

Հարաբերություններն սկսելուց մեկ տարի հետո ծնվել է զույգի աղջիկը, չնայած նրան, որ զույգը չէր հասցրել պաշտոնապես ձևակերպել հարաբերությունները։

Սիրեցյալի թաղման օրը կինը, հոգևորականի ներկայությամբ, մատանի է դրել մատին, իսկ հետո՝ մահացածի մատին, և խոստացել հավերժ սիրել նրան ու հավատարիմ մնալ։