Լրահոս
Միջազգային
17:22
07.10.22
111

Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկացել 2008 թ. ճգնաժամի ժամանակներից Financial Times

Img default alt hy

Անգլիայում և Ուելսում սնանկացած ընկերությունների թվաքանակն ամենաբարձր նշագծին է հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից՝ ԷլեկտրաԷներգիայի գների աճի, փոխառությունների թանկացման և պահանջարկի անկման պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Financial Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, որոնք ներկայացնում Է հրատարակությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի նշված տարածաշրջաններում գրանցվել են մասնավոր ընկերությունների 5629 սնանկացումներ: Բարձր Է միայն 2008 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակը՝ նման դեպքերի 6943 նշագծով:

Սնանկացումների թվում ամենախոշոր խումբն ընթացիկ տարում շինարարական ֆիրմաներն են, նշում Է հրատարակությունը: Նաև մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային և արտադրական հատվածներում, ինչպես նաև մանրածախ առևտրի ոլորտում:

Վիճակագրության համաձայն, որը հավաքել Է ONS-ն, 2021 թվականին Միացյալ Թագավորությունում գրանցվել Է փոքր բիզնեսի (1-ից մինչև 49 աշխատակիցներ) 5,5 միլիոն, միջին բիզնեսի 35,6 հազար (50-ից մինչև 249 աշխատակիցներ) և մեծ բիզնեսի 7,7 հազար (250-ից ավելի աշխատակիցներ) ձեռնարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: