Լրահոս
Քաղաքական
21:00
09.05.23
206

Մայիսի 9-ը՝ դառը սրտով, բայց և վերածննդի հավատով․ Երվանդ Թարվերդյան

Img default alt hy

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը ուղերձ է հղել

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արդեն երեք տարի է՝ մայիսյան երբեմնի Եռատոնը՝ այդ լուսավոր ու հաղթանակած օրը, դիմավորում ենք ծանր մտքերով ու դառը սրտով։

Շուշիի ազատագրման փառահեղ էջը խլվել է մեզնից, մեր պատմական բերդաքաղաքը թշնամական օկուպացիայի ներքո է, իսկ նույն օրը՝ մայիսի 9-ին հիմնադրված Արցախի պաշտպանության բանակն այսօր իր բարդագույն օրերն է ապրում՝ կտրված մայր հայրենիքից։

Մայիսի 9-ը մեր հայրերի ու պապերի՝ Մեծ հայրենական պատերազմի վետերանների տոնն է։

Սակայն օրվա ամենակարևոր խորհուրդն, ինչ խոսք, նորանկախ պետականության շրջված էջը նորից վերաբացելն է, Եռատոնի խորհուրդը վերադարձնելն ու մեր ազգային արժանապատվության վերածնունդը։

Ես հավատում եմ, որ մեր հայրենիքը հարատևելու է հավերժ՝ ի սարսափ թշնամյաց, ինչպես ասում էր Արգիշտի արքան։

Շնորհավո՛ր»։