Լրահոս
Միջազգային
23:38
27.09.24
281

Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է եղել. կան զոհեր

Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Տուժածների թիվը հասել է 16-ի: Տեղեկությունը տրամադրվում է ժամը 20:10-ի դրությամբ»,- նշել է Մելիքովը։

Նշվում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են Մախաչկալայի բժշկական հաստատություններ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ուրբաթ օրը մի քանի պայթյուն է որոտացել Նովի Խուշեթ գյուղի խաչմերուկի մոտ գտնվող Պլյուս բենզալցակայանում։ Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, պատճառը կարող էր լինել գազի բալոնի պայթյունը։ Հրդեհը շարունակվում է, որի մակերեսը գերազանցում է 500 քմ. Փլատակների տակ կարող են մարդիկ լինել;

Ականատեսները «Գազետա ռու»-ին պատմել են, որ պայթյունի ժամանակ ցնցվել են բենզալցակայանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը։