Լրահոս
Միջազգային
22:45
18.02.23
179

Մաշեցնող պատերազմի առաջին տարելիցը. Ռուսաստանին ձեռնտու չէ Ուկրաինան կիսել ՆԱՏՕ-ի հետ

Ռուս-ուկրաինական երկարատև պատերազմի կողմնակից է Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցը խելամիտ է համարում, որ հակամարտությունը ձգվի, քանի որ միայն այդպես է հնարավոր զսպել Պուտինի կայսերապաշտական նկրտումները:

Պատերազմի տարելիցի նախաշեմին նման հայտարարությունը կրակի վրա յուղ լցնել են անվանում փորձագետները ու կանխատեսում, որ հաջորդ շաբաթ Պուտինը կարող է պատերազմի ելքը վճռող ելույթ ունենալ: