Լրահոս
Շոու բիզնես
15:00
13.01.23
102

Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը՝ «Բաբելոն»-ի լոնդոնյան պրեմիերային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին և դերասան Բրեդ Փիթը մասնակցել են «Բաբելոն» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, որը կայացել է BFI Imax կինոթատրոնում:

«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, գլխավոր դերակատարուհին կարմիր գորգին շքեղ տեսք է ունեցել՝ ներկայանալով  ալ կարմիր Valentino զգեստով:

Մինչդեռ 58-ամյա Փիթը նախապատվություն է տվել  մոխրագույն կոստյումին:

Ավելի վաղ Մարգո Ռոբին խոստովանել էր, որ, շեղվելով ֆիլմի սցենարից, համբուրվել է Բրեդ Փիթի հետ: 32-ամյա ավստրալուհին, որը ֆիլմում մարմնավորում է 1920-ականների Հոլիվուդի սկսնակ դերասանուհու, պատմել է, որ համբույրը ռեժիսոր Դեմիեն Շազելի օրիգինալ սցենարի մաս չէր: Սակայն ինքն առաջարկել է համբուրվել  Փիթի հետ:

«Սցենարում դա չկար, բայց ես մտածեցի. «Ուրիշ էլ ե՞րբ հնարավորություն կունենամ համբուրել Բրեդ Փիթին»», – անկեղծացել է Ռոբին:

Հարցին, թե ինչպիսին էր համբույրը, նա ծիծաղել և պատասխանել է՝ հիանալի էր:

Together: The two main stars Margot and Brad posed on the red carpet at the star-studded premiere

Handsome: Elsewhere Brad, 58, wore a checked grey suit and shirt as he made his way to the red carpet for snaps

Duo: Set in 1920s Hollywood, Babylon centres around the rise and fall of several ambitious dreamers - including the characters portrayed by leading stars Brad and Margot