Լրահոս
Արցախ
21:50
06.02.23
103

Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արցախի ՀԿ-ների զեկույցը կուղարկվի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Img default alt hy

Արցախի 23 ՀԿ-ներ զեկույց են պատրաստել, որում ներկայացված են Արդբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ փաստեր։ Զեկույցը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ուղարկելու է միջազգային կառույցներին։

«Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/991»,- սոցցանցի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։