Լրահոս
Հասարակական
19:18
18.02.23
91

«Մարդ կուտի, եթե բաց թողնեն». բացառիկ մանրամասներ՝ Վարդենիսի հոգեբուժարանից

Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել և պահանջել, որպեսզի ազատ արձակվեն երեկ ձերբակալված հոգեբուժարանի տնօրենն ու 4 աշխատակիցները: Այս մասին «Հայլուրին» ասել է հոգեբուժարանի աշխատակիցներից մեկը:

Ձերբակալվածները կասկածվում են հոգեկան առողջությամբ հիվանդներին անմարդկային տանջանքների ենթարկելու՝ մասնավորապես մետաղյա շղթայով հիվանդներին կապելու, տնօրենի ընտանիքին պատկանող անասնագոմը մաքրել ստիպելու համար: