Լրահոս
Հասարակական
13:00
05.06.25
517

Մանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհին տեղի ունեցած բեռնատարի հրդեհի դեպքից

Img default alt hy

Հունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և բռնկվել․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։03-ին, մարվել՝ 10։16-ին: Այրվել է բեռնատարը։