Լրահոս
Տարածաշրջան
23:16
27.11.24
200

«Մանչեսթեր սիթի»-ի նախկին հարձակվողը` Վրաստանի նախագահի թեկնածու

 

Վրաստանում նախագահական ընտրություններից 20 օր առաջ հայտնի է դարձել նախագահի առաջին թեկնածուն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրությունը կանգնել է Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Ղավելաշվիլիի վրա: Ընդդիմությունը առայժմ թեկնածու չի առաջադրել՝ պատճառաբանելով դա իշխող ուժի ոչ լեգիտիմությամբ: Առաջին անգամ Վրաստանում նախագահին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, 300 հոգանոց «ընտրական կոլեգիան»: