Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
07.10.22
110

Մակրոնը կոչ Է արել պաշտպանել Եվրոպայի ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրոպային անհրաժեշտ Է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայում մեզ անհրաժեշտ Է պաշտպանել հանգուցային ենթակառուցվածքը. որոշ ժամանակ առաջ մենք տեսել ենք «Հյուսիային հոսք» գազատարի վրա գրոհները: Մենք ունենք ենթակառուցվածք, որը մեզ խոցելի Է դարձնում, դա վերաբերում Է ԵՄ-ի և մյուս անդամ (Եվրոպական քաղաքական հանրակցության) երկրներին (գազատարներ, մալուխներ, արբանյակներ):

Մեզ եվրոպական ռազմավարություն Է անհրաժեշտ դրա պաշտպանության համար»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրակցության առաջին նիստի արդյունքներին: Եվրոպայում ահաբեկչությունները Ռուսաստանի միանգամից երկու՝ «Հյուսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2»  արտահանական գազատարներում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին:

Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակամիտված դիվերսիան: «Հյուսիսային հոսք»-ի օպերատոր Nord Stream AG-ն հաղորդել Է, որ գազատարներում արտակարգ պատահարներն աննախադեպ են և վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չԷ:

«Գազպրոմ»-ը հոկտեմբերի 3-ին հաղորդել Է, որ ճնշումը  «Հյուսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասված գծերում նորմալացել Է, գազի արտահոսքը դադարել Է, իսկ  «Հյուսիսային հոսք-2»-ի ևս մեկ գծից գազը պոմպահանվում Է դրա ամբողջականությունն ստուգելու համար:

Իր հերթին շվեդական առափնյա պահպանության ծառայությունն այդ նույն օրը հայտարարել Է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսը շարունակվում Է և նույնիսկ մի քիչ ավելանում Է: Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը նախաձեռնել Է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցում  «Հյուսային հոսք» գազատարների վնասվածքներից հետո:

Դանիայի արտաքին գործերի նախարար  Յոպե Կոֆոդը հայտարարել Է կառավարության վճռական տրամադրվածությունը՝ Ռուսաստանին մերժել մասնակցելու տեղի ունեցած դիվերսիայի և մեղավորներին պարզելու հետաքննության գործին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: