Լրահոս
Միջազգային
14:45
07.02.23
80

«Մահվան դատավճիռ». Սաակաշվիլին կմնա կալանավորված, նրա փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

Վրաստանի էքս-նախագահ Սաակաշվիլին կմնա կալանավորված: Դատարանը մերժել Է նրա պաշտպանների՝ հիվանդության պատճառով պատիժը հետաձգելու կամ նրան ազատելու միջնորդությունը:

Փաստաբանները հայտարարել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սաակաշվիլին փաստաբանների միջոցով հանրությանը փոխանցել է, որ դատարանի որոշումը «մահվան դատավճիռ է»: