Լրահոս
Շոու բիզնես
22:00
27.09.24
378

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը

Img default alt hy

89 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Մեգգի Սմիթը, որը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, խաղացել է բազմաթիվ կինոնախագծերում, այդ թվում՝ «Հարի Փոթեր» և «Դաունթոն աբբայություն»:

Դերասանուհու ընտանիքը հայտնել է, որ Սմիթը մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան հիվանդանոցում, հաղորդում է BBC-ն:

Սմիթն իր կարիերան սկսել է 17 տարեկանում և այդ ժամանակից ի վեր խաղացել է տասնյակ ֆիլմերում։  Նա ստացել է երկու Օսկար, հինգ BAFTA մրցանակ, չորս Էմմի և երեք Ոսկե գլոբուս։