Լրահոս
Ժամանց
14:30
02.05.23
136

Մահացել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը

Img default alt hy

Կյանքից հեռացել է հայտնի ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը. նա 59 տարեկան էր, գրում է Ռուսաստանի Առաջին ալիքը։

«Ցավալի լուր. Վալենտին Յուդաշկինն այլևս չկա: Այս մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ։

Վալենտին Յուդաշկինը 59 տարեկան էր։ Վերջին տարիներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։