Լրահոս
Միջազգային
13:31
27.11.24
163

Մահաբեր պայթյուններ՝ կրակի դադարից առաջ. Իսրայելն ու Հըզբոլահը հրադադար են կնքել

 

Իսրայելա-լիբանանյան երկու ամիս առաջ սրված հակամարտությունը դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել: Թեև հրադադարի մասին համաձայնագիրն այսօր մտել է ուժի մեջ, «Ռոյթերսի» տեղեկություններով՝ Բեյրութում դրանից հետո էլ կրակոցներ են հնչել: Անգամ երեք զոհի մասին են հայտնում: Միացյալ Նահանգներն է ստանձնել Իսրայել-Հըզբոլահ հրադադարի քավորությունը. Բայդենը հայտարարել է, թե Թել Ավիվն ու Բեյրութը համաձայնել են «կործանարար հակամարտությունը» դադարեցնելու իրենց առաջարկին, ինչը ենթադրում է ռազմական գործողությունների մեկընդմիշտ դադարեցում: