Լրահոս
Միջազգային
16:54
14.01.26
158

Մահաբեր հարձակումները չեն դադարում. ռուս-ուկրաինական պատերազմի մաշեցնող փուլն է

Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի: Գերագույն Ռադան 277 ձայնով աջակցել է առաջին փոխվարչապետ և թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովի թեկնածությանը: Ֆեդորովն արդեն հայտարարել է, որ իր առաջին քայլը Պաշտպանության նախարարությունում  ֆինանսական աուդիտ անցկացնելը կլինի: 

Պաշտպանության նախկին նախարար Դենիս Շմիգալին Ուկրաինայի նախագահն առաջադրել է էներգետիկայի նախարարի պաշտոնում։ Ըստ Զելենսկիի՝ կառավարությունում և անվտանգության մարմիններում տարեսկզբին սկսված կադրային փոփոխությունները կտևեն մինչև հունվարի վերջ: Հետո նա վերադասավարումներ կանի Ուկրաինայի զինված ուժերում: