Լրահոս
Քաղաքական
13:35
04.05.23
89

Լուրջ մտավախություն կա, որ փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրելու իշխանությունը

«Մենք ունենք լուրջ մտավախություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու»: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այդպիսի եզրակացություն են արել երեկ կառավարության հետ ավելի քան 3 ժամ տևած հարցուպատասխանից հետո: