Լրահոս
Միջազգային
17:52
17.02.23
123

Լուկաշենկոն Պուտինին ու Բայդենին հրավիրում է Մինսկ. Բելառուսի նախագահը Մոսկվայում է

Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և Ռուսաստանի նախագահները: Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր է ժամանել Դաշնության մայրաքաղաք: Սպասվում է, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպումը Մինսկում: 

Լուկաշենկոն երեկ է Միացյալ Նահանգների նախագահին հրավիրել Բելառուսի մայրաքաղաք՝ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման: Ի դեպ, Պուտինի խոսնակն այսօր ասել է, որ Կրեմլում չեն կարծում, թե Բայդենը կընդունի Մինսկում Պուտինի հետ հանդիպելու՝ Լուկաշենկոյի առաջարկը: