Լրահոս
Միջազգային
13:40
23.01.25
306

Լոս Անջելեսի մոտ նոր հրդեհ է բռնկվել. «Բախվել են կյանքի անմիջական սպառնալիքի»

Նոր աղետ է պատուհասել Լոս Անջելեսին: Հունվարի կեսին բռնկված հրդեհից դեռ լրիվ չազատված՝ Լոս Անջելեսի բնակիչները նորից հայտնվել են կրակի ճիրաններում: Չորեքշաբթի լեռնային տարածքում բռնկված հրդեհը շատ արագ տարածվել է քամու պատճառով: 31 հազար մարդու տարհանել են: