Լրահոս
Միջազգային
15:15
27.11.24
173

Լոնդոնի կեսի չափ տարածք են գրավել ռուսները. պատերազմի 1008-րդ օրը

Ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի նախանշաններ չկան: Ռուսաստանի արտգործնախարն էլ է «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել, որ դեռ շատ հեռու են Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից: Ուկրաինան գիշերը Ռուսաստանի 6 շրջանների ուղղությամբ դրոնային հարձակում է իրականացրել, ըստ Դաշնության պաշտպանության նախարարության, 22 անօդաչու թռչող սարք է որսացել ռուսական հակաօդային պաշտպանությունը: Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կիևի վրա երեքշաբթի տեղի ունեցած դրոնային հարձակումից երկու մարդ է տուժել: Արևմտյան լրատվամիջոցները հաշվել են Ռուսաստանի հաջողությունները