Լրահոս
Հասարակական
16:06
18.09.24
283

«Litokol»-ի մոտ բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Litokol»-ի դիմաց բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Litokol»-ի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մի մասին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասին էլ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։