Լրահոս
Միջազգային
18:23
29.09.24
512

Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից

Img default alt hy

Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը դուրս է բերվել հարձակման վայրից։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել իսրայելական օդային հարձակման վայրից»,-հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով իր գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահը։