Լրահոս
Քաղաքական
17:15
02.10.24
189

Լևոն Սահակյանն ընտրվեց Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Img default alt hy

Ազգային ժողովը 60 կողմ ձայնով Լևոն Սահակյանին ընտրեց Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորից 60-ը:

Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2010 թվականից մինչև այսօր նա դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: