Լրահոս
Հասարակական
10:45
28.11.24
106

Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Img default alt hy

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։19-ին, մարվել՝ 06։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը՝ մասամբ (մոտ 24 քմ)։