Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:56
08.06.22
161

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Img default alt hy

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում Է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում գործող «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։  Ես շնորհակալ եմ Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերվող աջակցության համար»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«Թուրքիան գտնում է, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարևոր է տարածաշրջանում կայունության համար», - հավելել Է Չավուշօղլուն: