Լրահոս
Միջազգային
13:30
12.01.26
143

Լարվածության մեջ գտնվող Իրանն ուզում է բանակցել ԱՄՆ-ի հե՞տ

Երկու շաբաթ շարունակվող ցույցերի ֆոնին պաշտոնական Թեհրանը կապ է հաստատել Միացյալ Նահանգների ղեկավարի հետ: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, թե Իրանի իշխանությունները ցանկանում են բանակցել: Պաշտոնական Թեհրանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: Թրամփի խոսքով՝ հանդիպում է նշանակել ամերիկյան կողմը: 

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մեր հարևան երկրում փողոցային բախումների հետևանքով առնվազն 400 մարդ է սպանվել: Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել: