Լրահոս
Հասարակական
11:19
13.12.24
767

Լարված իրավիճակ՝ «Գումի շուկայում». ոստիկանները բերման են ենթարկում մսավաճառներին

Img default alt hy

Այս պահին «Գումի շուկայում» իրավիճակը լարված է: ՍԱՏՄ աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չեն տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները և առեւտուր սկսել:

Մսավաճառներից մեկը, որը համաձայն չէ, որ իր մթերքը առգրավեն, ինքնահրկիզման փորձ է արել, նրա ինքնազգացողությունը տեղում վատացավ, ոստիկանները փորձեցին օգնություն ցույց տալ։

«Մեզ մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթենք: Միսը մորթել, բերել եմ Երեւան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում ինձնից 1,8 մլն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»,-ասում է մսավաճառներից մեկը։