Լրահոս
Հասարակական
16:03
13.01.23
207

Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսում. ոստիկանները քաշքշելով աստիճաններից հեռացրին տարեց բնակչին

Երևանի Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները փորձել են մուտք գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։
 
Բնակիչները ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։
 
Տարածված տեսանյությում երևում է, որ ոստիկանները փորձում են ուժ գործադրելով բերման ենթարկել բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատաանում է և նա ուշագնաց է լինում։ Ոստիկանության ծառայողներից մի քանիսը տան մոտից հեռացրին բնակիչներին։