Լրահոս
Շոու բիզնես
15:52
27.09.24
358

Լանա դել Ռեյն ամուսնացել է

Img default alt hy

Այսօր հայտնի է դարձել, որ 39-ամյա ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ամուսնացել է իր ընկերոջ ՝ Ջերեմի Դյուֆրենի հետ, ով իրենից մեծ է 17 տարով։ Տղամարդու մասին շատ բան հայտնի չէ, բայց աստղի երկրպագուներին ամենից շատ զվարճացնում է այն փաստը, որ նա  ալիգատորների որսորդ է:

Ի դեպ, Լանայի և Ջերեմիի հարաբերությունների մասին հայտնի է դարձել համեմատաբար վերջերս. այդ պահից անցել է ընդամենը մեկ ամիս։ Իսկ արդեն այսօր Daily mail պարբերականը կիսվել է աղջկա գաղտնի հարսանիքի կադրերով ։

Հարսանիքը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի դես Օլեմանդս քաղաքում գտնվող ծովածոցի մոտ:

Արտիստի համար սա առաջին ամուսնությունն է, իսկ ալիգատորների որսորդի համար՝ երկրորդը, տղամարդը երեք երեխաների հայր է։ 

Դուֆրենն ու Լանա Դել Ռեյը ծանոթացել են դեռ հինգ տարի առաջ ՝ 2019 թվականի մարտին, երբ երգչուհին համերգից առաջ մեկնել էր Լուիզիանա նահանգ: