Լրահոս
Հասարակական
10:35
08.06.22
252

Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 28-ամյա երիտասարդը մահացել է

Img default alt hy

Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։  

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Բորիս Վանյանը։ 

Ոստիկանները պարզել են, որ հունիսի 6-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ առավոտյան՝ ժամը 06։00-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է։