Լրահոս
Հասարակական
13:00
30.11.24
441

Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:   

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել: