Լրահոս
Հայաստան
19:15
08.06.22
365

Կիևյան կամրջից ընկել են ու բացել աչքերը. ԲԱՑԱՌԻԿ

 

Երևանի Կիևյան կամրջից ցած ընկած 17 տարեկան տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա հրաշքով է ողջ մնացել: Վարկած կա, որ տղան ոչ թե ինքնասպանության փորձ է արել, այլ լուսանկարվելիս սայթաքել ու ընկել է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ կամրջից ընկնելուց հետո ողջ են մնում:

Գայանե Մովսիսյանն այսօր բացառիկ հարցազրույց է արել 38-ամյա տղամարդու հետ, որը մայիսի 25-ին Կիևյան կամրջից ինքնասպան լինելու նպատակով ցած էր նետվել ու ողջ մնացել: