Լրահոս
Հասարակական
17:20
08.06.22
427

Կիևյան կամրջից ընկած 17-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

 

Կիևյան կամրջից երեկ երեկոյան նետված 17 տարեկան տղան վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ըստ ականատեսների՝ անչափահասը նախ ընկել է ծառերի վրա, հետո՝ գետնին:

Փրկարարները տղային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարկած կա, որ տղան ոչ թե փորձել է ինքնասպանություն գործել, այլ լուսանկարվելիս է եղել, երբ ոտքը սայթաքել ու ընկել է կամրջից: