Լրահոս
Միջազգային
23:45
01.10.24
197

Կիևի համար ծանր դրություն է ռազմաճակատում. Զելենսկիի խոստովանությունը և ուժայինների պաշտոնակությունը

Խերսոնի շուկան ռուսների կողմից գնդակոծելու մասին է հայտնում Կիևը: 7 մարդ մահացել է, 5-ը վիրավորվել են: «Հարվածի տակ են ընկել առևտրի կենտրոնները, որտեղ խերսոնցիները առավոտյան գնում կամ վաճառում էին մթերքներ»,- հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ 

Ուկրաինայի կառավարությունում նոր պաշտոնանկությունների մասին է հայտնի դարձել: Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պաշտոնից ազատել է իր ինը տեղակալներից երեքին: Ումերովի խոսքից հասկանում ենք, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները ներքին էթիկայի խախտում են կատարել՝ հայտնվել են այլ անձանց ազդեցության տակ: